Միջազգային

Իրանի նորընտիր նախագահը Իսրայելը համարել է «չլավացող վերք», որը պետք է հեռացվի

Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին այսօր Իսրայելի պետության ոչնչացման կոչ Է արել: Ելույթ ունենալով Թեհրանում կայացած զանգվածային հանրահավաքում, որը նվիրված Էր մի շարք մահմեդական երկրներում նշվող Պաղեստինի օրվան, նա հրեական պետությունը անվանել Է «չլավացող վերք»  իսլամական աշխարհի մարմնի վրա, որը պետք Է հեռացվի:

Ռոուհանին պաշտոնապես նախագահի պարտականությունների կստանձնի վաղվանից  Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի կողմից ընտրությունների արդյունքների հաստատումից հետո: Օգոստոսի 4-ին արդեն Թեհրանում տեղի կունենա գործադիր իշխանության նոր ղեկավարի պաշտոնակալության հանդիսավոր արարողությունը, որին 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ հրավիրված են օտարերկրացի հյուրեր:

Իսրայելի վերաբերյալ Իրանի բարեփոխական համարվող նորընտիր նախագահի հայտարարությունները, փաստորեն,  համահունչ են Իսլամական Հանրապետության արդեն նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությունների հետ:

Ցուցադրել ավելի
Back to top button