ԿարևորՔաղաքական

Թուրք սահմանախախտը կրակ է բացել սահմանապահների ուղղությամբ

Ռուսաստանի ԱԴԾ Հայաստանում Սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ին հայտնել է, որ երկու օր առաջ հայ- թուրքական սահմանը հատած Մուստաֆա Ուլքերը հենց այնպես չի խախտել Հայաստանի սահմանը։ Նա կրակ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ, իսկ հետո փորձել է  խորանալ հայկական տարածքում։ Ռուս սահմանապահները պատասխան կարակ են բացել՝ վիրավորելով սահմանախախտին։ Հայաստանում Ռուսաստանի Սահմանապահ վարչությունը հետաքննություն է իրականացնում, ասել է նա։

Թուրքիայի ԱԳՆ- ն արձագանքում է

Տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳՆ- ն, որտեղ «վճռականորեն դատապարտում է անմեղ քաղաքացու վրա բացված կրակը»։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության կարծիքով՝ Ուլքերը սահմանը պատահաբար է խախտել եւ այդ առումով Թուրքիայի ԱԳՆ- ն դատապարտում է «հայկական կողմից ուժի անհամարժեք օգտագործումը նման սովորական իրադարձության հետ կապված»։

Ցուցադրել ավելի
Back to top button