Միջազգային
Եղանակի տաքացումը եւ բռնությունների աճը իրար հետ կապ ունեն


Եղանակային փոփոխությունները եւ աշխարհում բռնությունների աճը միմյանց հետ կապ ունեն, կարծում են ամերիկացի գիտնականները։
Science ամսագրում տպագրված զեկույցում արձանագրվում է Հնդկաստանում վերջին երաշտի ժամանակ հանցագործությունների աճի մասին, սպանությունների եւ բռնությունների աճ է գրացնվել նաեւ ԱՄՆ- ում անցած տարի, երբ նկատվել է անոմալ տաք եղանակ։
Գիտնականները նաեւ զուգահեռներ են անցկացրել Եվրոպայում եւ Աֆրիկայում ջերմաստիճանի բարձրացման եւ ազգամիջյան բախումների միջեւ։