Հասարակություն

Այս տարի ռուսական բուհ- երում կսովորեն 300 հայաստանցիներ

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր տեղի է ունեցել բակալավրիատի և մագիստրատուրայի հայ ուսանողների ավանդական ընդունելություն, ովքեր ռուսաստանյան բուհեր են ընդունվել 1-ին կուրսեցիների միջպետական կրթաթոշակների ծրագրով: Ռուսաստանյան բուհերում այս տարվանից կսովորեն շուրջ 300 հայաստանցի ուսանողներ, որոնց մի մասը ուսումը կշարունակի մագիստրատուրայում: Ուսանողներին ողջունել է  Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Հայաստանցի ուսանողները ռուսաստանյան բուհեր են ընդունվել գրեթե բոլոր, մասնավորապես` տնտեսագիտական, բնագիտական և բժշկական մասնագիտություններով: Կրթաթոշակները տրամադրում է ռուսական կողմը ու նա էլ հոգում է հայաստանցի ուսանողների կեցության ծախսը: Շնորհավորելով ուսանողներին` ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը հորդորեց նրանց սովորելով Ռուսաստանում՝ չմոռանալ իրենց հայ լինելը։

Back to top button