ԿարևորՔաղաքական

Ռազմաքաղաքական ուղղությունը՝ ՀԱՊԿ, տնտեսականը՝ Եվրոպա

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

2013թ. նոյեմբերին Վիլնյուսում կայանալու է Արևելյան գործընկերության երրորդ գագաթաժողովը, որտեղ  նախատեսվում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի կարծիքով ՝ դեպի համաձայնագրի նախաստորագրում  տանող ճանապարհը Հայաստանը   բավական լավ  է անցնում. չեմ տեսնում գործոններ, որոնք կկասեցնեն  փաստաթղթի նախաստորագրումը, այսօր ասել է  Գագիկ Մինասյանը:

Փաստաթուղթը ստորագրել պատրաստվող Արևելյան գործընկերության վեց անդամ պետությունների կարգավիճակները տարբեր են , հետևաբար տարբեր են նաև  ակնկալիքները:  Ըստ Գագիկ Մինասյանի ՝ 6 երկրներից երկուսը ՝ Բելառուսն ու  Ադրբեջանը, չեն  ընկալվում Եվրոպայի կողմից և , մյուս 3 պետությունների դեպքում՝ Ուկրաինա, Մոլդովա և Վրաստան, ընդհանուրն այն է, որ նրանք ռազմաքաղաքական որևէ դաշինքի մեջ չեն մտնում, իսկ  ակնկալիքն առաջիկայում ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է: Հայաստանի կարգավիճակն, ըստ հանրապետական պատագամավորի,  առանձնահատուկ   և մյուսներից տարբերվում է նրանով, որ կա հստակ ռազմաքաղաքական կողմնորոշում. Հաստանը ՀԱՊԿ անդամ է։ «Մենք տեսանելի ապագայում չենք պատկերացնում, որ այլ ռազմաքաղաքական որևէ այլ դաշինք կարող է փոխարինել ՀԱՊԿ-ին, որովհետեև այդ դաշինքի կոմպոնենտներն են, որ ապահովում են մեր անվտանգության իրական բաղադրիչները»:

 

Մյուս կողմից, սակայն, Հայաստանը եվրոպական ինտեգրացման հստակ կողմնորոշում ունի՝ չնշելով հանդերձ, որ նպատակը ԵՄ անդամ դառնալն է։ «Մեր հիմնարար փաստաթղթերում նշված չէ, որ մեր նպատակը ԵՄ անդամ դառնալն է: Մյուս երեք պետությունների դեպքում սա ակնհայտ է»:

 

Չնայած հանգամանքին, որ պաշտոնական որևէ փաստաթղթում ԵՄ անդամակցության դրույթ չկա, այդուհանդերձ՝ եվրոպական ինտեգրացիան Հայաստանի հիմնական կողմնորոշումներից է: Ասոցացման համաձայանագրի ստորագրումը, ըստ Գագիկ Մինասյանի, Հայասատանի համար  նախևառաջ տնտեսական հնարավորորություն է։ «Այստեղ արտադրված ապրանքները մեծ հեշտությամբ կարող են ներթափանցել եվրոպական շուկաներ՝ ապահովելով սպառման մեծ հնարավորություններ»։

Մեկնարկային այս պայմանները գնահատելով՝ Գագիկ Մինասյանը կարծում է, որ համաձայնագրի ստորագրումը ոչ թե կխանգարի հայ- ռուսական հարաբերություններին, այլ, ընդհակառակը,  կնպաստի դրանց: Որևէ հակասություն պատգամավորն  առայժմ չի տեսնում՝ նկատելով որ երկու գործընթացները միմյանց կարող են խանգարել միայն այն դեպքում, երբ Մաքսային միությանն անդամակցելու խնդիր ծագի: Նման խնդիր հանրապետական պատգամավորն առայժմ չի տեսնում։ «Հավատարիմ մնալով ռազմաքաղաքական դաշինքի առումով մեր ստանձնած պարտավորություններին՝ մենք Եվրոպայի հետ  սկսում  ենք տնտեսական նոր հարաբերությունների փուլ, որը որևէ կերպ չի հակասում մեր ստանձնած պարտավորություններին»:

 

Ինչ վերաբերում է ռուս վերլուծաբանների ու քաղաքական գործիչների մեկնաբանություններին, որոնք Հայաստանի եվրոպական կողմնորոշումը քննադատող նոտաներ են պարունակում, ապա Մինասյանն ընդգծում է, որ  նման նոտաներ չի նկատել   առնվազն ռուս բարձրաստիճան պաշտոնյաների մեկնաբանություններում։

Back to top button