ԿարևորՄշակույթՔաղաքական

Պատկերացրեք ամերիկացիները դառնային նացիստական Գերմանիայի դաշնակիցները. Թանկյանը բարձրաձայնում է Եղեռնի մասին (տեսանյութ)

Հանրահայտ System of a Down ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը հերթական անգամ բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության մասին Hollywood Bowl- իու հուլիսի 29- ին տեղի ունեցած համերգի ժամանակ։ Տարոն Մալաքյանի «Զեփյուռի նման» մեղեդու տակ Թանկյանը զուգահեռներ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի եւ Հոոքոստի միջեւ։

 

«Պատկերացրեք եթե 1940- ականները եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը եւ Ամերիկան որոշում է չմիանալ այդ պատերազմին Բրիտանիայի կողքին

Պատկերացրեք ամերիկացիները դառնային նացիստական Գերմանիայի դաշնակիցները եւ որոշեին, որ մենք պետք է ժխտեինք Հոլոքոստը եւ երբեք կառավարության քաղաքականության մեջ չգործածեինք Հոլոքոստ բառը,

Պետկերացրեք այն կյանքը, որը կլիներ,

Պատկերացրեք Լոս Անջելեսում ապրող հրեաներին եւ Հոլոքոստ բառը չօգտագործող ձեր նախագահին ու ձեր Կոնգրեսին,

Դա այն է, ինչ զգում են հայերը, հույները, ասորիները, երբ կառավարությունը չի օգտագործում Ցեղասպանություն բառը»։

Ցուցադրել ավելի
Back to top button