Կարևոր

Վրաստանում կարմրուկի համաճարկային իրավիճակը կայուն է

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»
Թբիլիսի

Վրաստանում կարմրուկի համաճարկային իրավիճակը կայուն է: Ոլորտի պաստասխանտուները նշում են, որ այժմ միայն եզակի դեպքեր են գրանցված, իսկ Վրաստանում հանգստանալ ցանկացողներին խորհուրդ են տալիս չանհագստանալ:

Վերջերս Թբիլիսիիում էին հավաքվել հարավկովկասյան երկրների մի խումբ մասնագետներ` քննարկելու կարմրուկի բռնկման հետ կապված խնդիրները: Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկաման և կանխագելման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի, այդ հանդիպման ժամանակ պարզ դարձավ, որ ամենալավ վիճակը Հայաստանում է:

Իսկ Վրաստանում փետրվարի վերջից գրանցվել էր 6 հազար 300 դեպք: Կարմրուկի դեպքերը գրանցվել են հիմնականում մայրաքաղաք Թբիլիսիում: «Այն համաճարակը, որ առկա էր փետրվարից, արդեն մեկ ամիս է,անկում է ապրում»,- վստահեցրեց կենտրոնի ղեկավարը:

Ամռան ընթացքում բազմաթիվ հայաստանցիներ նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Աջարիայում:
«Աջարիայում միշտ ավելի հանգիստ վիճակ է եղել. համաճարակի ալիքը չի հասել Աջարիա: Այստեղ իրավիճակը նորմալ է»:
Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ պաշտոնական տվյլաներով Հայաստանի քաղաքացիների մեծ մասը պատվաստված է կարմրուկի դեմ:
«Իսկ նրանք, ովքեր պատվաստված չեն այդ հիվանդության դեմ, խորհուրդ է տրվում պատվաստել»:

Լուրերը, թե հայ-վրացական սահմանին իրականցվում է պատվաստում, Վրաստանի հիվանդությունների վերահսկման և կանխագերլման ազգային կենտրոնի ղեկավարը հերքեց:

Back to top button