Վազգեն Մանուկյանն ընդունել է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության» Մաշտոցի պուրակում այսօր հանդիպելու հրավերը


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն այսօր դիմել է «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամներին՝ կարեւորելով տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ նրանց պայքարը՝ արձանագրելով, որ «այդ արն արդարացված էր»։
Միաժամանակ՝ Վազգեն Մանուըյանը նշել է, որ ՀԽ- ն շարունակելու է տրանսպորտի բարելավման շուրջ աշխատանքները՝ «հիմնվելով հանրության և մասնագետների կարծիքների վրա»:
«Ինչ- որ բանի դեմ լինելով՝ քաղաքացին պարտադրված չէ նաև լուծումներ առաջարկել: Այդ առումով ձեր խմբի բազմաթիվ անդամներ, մասնակցելով բողոքի ցույցերին, միգուցե ցանկություն չհայտնեն մասնակցել առաջարկներ և լուծումներ գտնելու գործընթացին, ինչը բնական է: Ինչ վերաբերում է տրանսպորտի նոր մոդելի մշակմանը, ապա դա լուրջ աշխատանք է և տեխնիկապես դժվար կլինի իրականացնել ձեր առաջարկած ձևաչափով: Երբ որ մեր աշխատանքների արդյունքում մշակվի տրանսպորտի աշխատանքի որոշակի մոդել, ապա այն Մաշտոցի պուրակում քննարկման դնելը շատ արդյունավետ կարող է լինել»,- հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ միաժամանակ նշելով, որ Հանրային խորհուրդը, որպես համագործակցության առաջին քայլ, ընդունում է այսօրվա հանդիպումը ժամը 20:00-ին Մաշտոցի պուրակում անցկացնելու ակտիվիստների հրավերը, որի ընթացքում առաջարկում է քննարկել նրանց կողմից ներկայացուցչական խումբ ձևավորելու և հետագա աշխատանքներին մասնակցելու եղանակները: