Միջազգային

Չորս մլն դոլար՝ ապօրինի ձերբակալության համար

ԱՄՆ արդարադատության նախարարությունը համաձայնել է 4,1 մլն դոլար վճարել Կալիֆորնիայից մի ուսանողի, որը ոստիկանությունում՝ խցում, անցկացրել է չորս օր ձեռնաշղթաներով, հաղորդում է Բի Բի Սի- ն։ Դենիել Չոնգը ասում է, որ այդ օրերին իրեն չեն տվել ուտելիք եւ ջուր եւ ինքն ստիպված է եղել խմել սեփական մեզը։ Նրան բռնել էին թմրանյութերի հայտնաբերման գործողության ժամանակ, սակայն մեղադրանք չէին առաջադրել եւ չէին ձերբակալել։
Չորս օր հետո Չանգին հայտնաբերել էին խցում, որից հետո նա հինգ օր անցկացրել էր հիվանդանոցում, որից երեքը՝ վերակենդանացման բաժանմունքում։
Այժմ արդարադատության նախարարության գլխավոր տեսուչը ծառայողական քննություն է անցկացնում։ Ոստիկաններից ոչ մեկը դեռ կարգապահական տույժի չի ենթարկվել, ասել է ուսանողի փաստաբանը։ Անցած տարի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը Չոնգից կարճ ներողություն էր խնդրել։

Ցուցադրել ավելի
Back to top button