Հասարակություն

«Երեւանյան ամառ». մայրաքաղաքի բնակչության համար անվճար բուժօգնության ակցիա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ օգոստոսի 1-ից  31-ը  «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում մայրաքաղաքի  բնակչության համար կանցկացվի անվճար բուժօգնության ակցիա՝ հետևյալ ուղղություններով.

  • սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն),
  •  գինեկոլոգիական  հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն),
  •  ՈՒՁՀ-ի միջոցով վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում։

Ակցիայի շրջանակում համապատասխան բուժօգնություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել  սպասարկող համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին: Առաջին անգամ դիմող անձինք պետք է ներկայանան անձնագրով: Համաբուժարանում անցնելով համապատասխան հետազոտություններ, ըստ անհրաժեշտության, հիվանդները Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն համապատասխան լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման, հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցուցադրել ավելի
Back to top button