Հասարակություն
113` «Սփյուռի» նոր համարը


Այսուհետև «Սփյուռ» հեռախոսային տեղեկատու կարելի է զանգահարել 113 կարճ հեռախոսահամարով (առանց որևէ կոդի): 113 հեռախոսահամարն այս պահին հասանելի է «Յուքոմ», «Վիվասել-ՄՏՍ», «Օրանժ Արմենիա», «Արմինկո», «Քրոսսնեթ» ցանցերի բաժանորդներին:
113 հեռախոսահամարը գործում է քաղաքային ցանցի սակագնով: 113 հեռախոսահամարը «Սփյուռին» է տրվել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: