Հասարակություն

Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մոտ հուլիսի 30-ին տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝
առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները, ծավալվել է շահագրգիռ քննարկում:
Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները և դիտողությունները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական
սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը:
Քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին:

Ցուցադրել ավելի
Back to top button