Քաղաքապետ.Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտը չի թանկանա


«Սպասարկող ընկերությունը դիմել էր քաղաքապետարան’ գազի թանկացման հետ կապված ուղեվարձը թանկացնելու համար, քաղաքապետարանի կողմից հայցը մերժվել է և հիմա նախկին գնով են աշխատելու»,- հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:
Նշենք, որ Դիլիջանում ուղեվարձը չափահաս քաղաքացիների համար 70 դրամ է, դպրոցականների համար` 30:
Ի դեպ, Արմեն Սանթրոսյանը նաև տեղեկացրեց, որ Դիլիջան քաղաքը ներկա պահին միայն մեկ կազմակերպություն է սպասարկում’ Էմին Մարկարյան Ա/Ձ-ը: «Քաղաքի միայն մեկ փողոց է, որտեղ տրանսպորտ է աշխատում, մրցույթ հայտարարած փողոցներ ունենք, որ հայտեր չենք ստանում, մարդիկ չեն ուզում աշխատեն»,-ասաց Դիլիջանի քաղաքապետը’ հավելելով, որ տրանսպորտի ոլորտը փոքր քաղաքում չի գրավում գործարարներին, քանի որ եկամտաբեր չէ:
Ի դեպ, քաղաքապետը նաև նշեց, որ այս բնագավառում աշխատող միակ կազմակերպությունն էլ 5-6 մեքենա է շահագործում: Դիլիջանում ներքաղաքային ուղեվորափոխադրումներն իրականացվում են բացառապես ՊԱԶ տեսակի ավտոբուսներով: