ԿարևորՀասարակություն

Հայ-ֆրանսիական արշավախումբն ամփոփել է Էրեբունի ամրոցում իրականացվող պեղումների ամառային 6-րդ գործաշրջանը

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Արդեն 10 տարի է` Ֆրանսիայի կողմից աջակցվում են Դաշտադեմ, Երերույք, Արաքս գետի հովտում գտնվող Փոքրիկ Կովկաս, Էրեբունի հնավայրերում իրականացվող պեղումները: Էրբեունի հնավայրին, ըստ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել, արդեն 6 –րդ տարին է հիշյալ հնավայրում կատարվում են հնագիտական պեղումներ: Այժմ երկրորդ քառամյա ծրագրի իրականացման փուլում ենք, նշեց դեսպանը, իսկ մշակույթի փոխնախար Արև Սամուելյանը հույս հայտնեց, որ ավելի երկար գործունեություն կծավալեն:

Էրեբունի հայ-ֆրանսիական արշավախումբն արդեն 6-րդ տարին անընդմեջ ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը, ով ամեն տարի մեկ ամսով գալիս է Հայաստան և աշխատում Էրեբունու հնավայրում: Հայասատանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենո.« Հնագետները մեծ խանդավառությամբ լծվում են իրենց որդեգրած առաքելությանը, որի նպատական է բացահայտել պատմության էջեր»:

Արշավախմբի ղեկավար Ստեֆան Դեշամպը խոստովանում է, որ դժվար է աշխատել մի հնավայրում, որն արդեն նախկինում պեղվել է: Սակայն աշխատանքները կազմակերպվեցին այս վայրում այն պատճառով, որ 1950-60 ական թվականներին կատարած պեղումները չեն կարողացել տալ որոշ հարցերի պատասխան:

«Պեղումների համար հնավայրի այս սեկտորը մենք ընտրեցինք, քանի որ նախորդ տարիների համեմատ ավելի քիչ էր պեղված: Մասնավորապես մենք ընտրեցինք Խալդ աստծո տաճարի շրջակայքը, որպեսզի տանք բազմաթիվ հարցերի պատասխան: Եվ ամենագլխավոր հարցը, որին մենք փորձեցինք պատասխանել այս աշխատանքների ընթացքում, հասկանալն էր, թե ինչպիսի հարաբերություններ են ունեցել Խալդ աստծո տաճարը և սյունազարդ մեծ դահլիճը, որոնք պեղվել էին նախկինում ճարտարապետ Կոնստատին Հովհաննիսյանի կողմից իրականացված աշխատանքների ժամանակ»:

Այս տարվա պեղումները հնագետներին հանգեցրել են այն կարծիքին, որ Էրեբունու հնավայրը մեծ վնաս է կրել Ք.Ա 7-րդ դարում տեղի ունեցած երկրաշարժից: Ներկայումս ֆրանսիացի գործընկերները Երևանի քաղաքապետարանի հետ բանակցում են մի խնդրի շուրջ` ինչպես վերականգնումներ իրականացնել ամրոցում և դա անել այնպես, որ ամրոցի հնագիտությունը հասկանալի լինի այցելուին:

«Պետք է շարունակենք թանգարանի հետ մեր քննարկումներն ու երկխոսությունը, որոնք կհանգցնեն թանգարանի նոր արժևորմանը հնավայրի համար: Ես կարծում եմ, որ պետք է շարունակենք ուսումնասիրությունները պահպանված կառուցվածքների շուրջ և դրանցից ելնելով առաջարկել` ինչպես ներկայացնել Էրեբունին առաջիկայում»:
Երևանի փոխքաղքապետ Արամ Սուքիասյանի խոսքով` այ ս համագործակցությունը նոր արդյունքներ կարձանագրի, և տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Էրեբունու հին բերդապարիսպը նոր տեսք կունենա: Երտասարդ հայ հնագետների մասնակցությունն արշավախմբի աշխատանքներին բարձր գնահատեցին ներկաները և վերջիններիս հանձնեցին հայ- ֆրանսիական արշավախմբին մասնակցելու և հնագիտության ոլորտում իրենց փոքրիկ լուման ներդնելու սերտիֆիկատներ:

Ցուցադրել ավելի
Back to top button