Տնտեսական

Կասյան փողոցում տեղակայված գյուղմթերքի տոնավաճառը կվերաբացվի օգոստսի 4-ին

Կասյան փողոցի վերջնամասում տեղակայված գյուղամթերքի տոնավաճառը կվերաբացվի օգոստոսի 4-ին։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։ Նրա խոսքով՝ նախնական կտեղադրվեն 150 տաղավարները, որոնց թիվը կավելանա ըստ անհրաժեշտության։ «Նախորդ տարի տոնավաճառը գործեց հուլիսից մինչ դեկտեմբերի վերջ։ Յուրաքանչյուր օր տոնավաճառ է այցելել 5-6 հազար մարդ, և ամեն օր սպառվել է մոտավորապես 50 տոննա գյուղմթերք։ Փորձը ցույց տվեց, որ օրեցօր ավելանում է այդ թիվը, հետևաբար այս տարի նախատեսում ենք ավելի շատ այցելուներ»,- ասաց Մակարյանը։ Նրա խոսքով՝ գյուղացիների կողմից արդեն կան անհրաժեշտ քանակի հայտեր։

Խոսելով «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գնտվող տոնավաճառի մասին՝ Մակարյանը նշեց, որ այս տարի ևս գյուղատնտեսական տոնավաճառը արդարացնում է բոլոր սպասելիքները։ «Քանի որ այն գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում, ակտիվությունն ավելի մեծ է»,- ավելացրեց փոխնախարարը։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը 2011-ի օգոստոսի 21-ին առաջին անգամ կազմակերպեց Գյուղմթերքի տոնավաճառ մայրաքաղաքի Կասյան փողոցում, որտեղ առաջին անգամ գյուղացիներին հնարավորություն տրվեց առանց միջնորդի իրացնել իրենց մթերքը: Գյուղմթերքի երկրորդ տոնավաճառը բացվեց «Այրարատ» կինոթատրոնի հարեւանությամբ` 2012 թվականի օգոստոսի 19-ին: 2012թ Երեւանում գործել են գյուղատնտեսական 3 տոնավաճառներ՝ «Մալիբու» սրճարանի մոտ, Կասյան փողոցում եւ Այրարատ կինոթատրոնի հարեւանությամբ: Կասյան փողոցում իրականացվել է 53, Այրարատ կինոթատրոնի մոտ 35, իսկ «Մալիբու» սրճարանի մոտ 10 տոնավաճառ: Տոնավաճառները կգործեն մինչեւ դեկտեմբեր՝ հանգստյան օրերին:

Back to top button