ԿարևորՀասարակություն
Սերժ Սարգսյանը ցավակցել է Իտալիայի նախագահին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 29-ին ցավակցական հեռագիր է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոյին՝ Իտալիայի հարավում տեղի ունեցած ավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մի քանի տասնյակ անմեղ մարդկային զոհերի եւ բազմաթիվ վիրավորների պատճառ է դարձել:
Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն եւ զորակցություն է հայտնել նախագահ Ջորջո Նապոլիտանոյին եւ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում: