ԿարևորՄիջազգային

Ռուսաստանն արգելել է ուկրաինական «Ռոշեն» հրուշակեղենի ներմուծումը

ՌԴ պարենի սանիտարահիգիենիկ վերահսկողությամբ զբաղվող «Ռոսպոտրեբնադզորը» արգելք է սահմանելՌուսաստան ուկրաինական հրուշակեղեն արտադրողխոշորագույն «Ռոշեն» ընկերության արտադրանքիներմուծման վրա, այդ մասին Интерфаксգործակալությանն ասել է «Ռոսպոտրեբնադզորի»ղեկավար Գենադի Օնիշենկոն։ Նա նշել է, որ Մոսկվայի առևտրի կետերից վերցված «Ռոշենի» արտադրանքի քննությունը ցույցէ տվել, որ դրանք չեն համապատասխանում հայտարարված ցուցանիշներին։ Մասնավորապես՝ «Ռոշենի» կաթնային շոկոլադի պարունակության մեջ հայտնաբերվել էբենզապիրեն նյութ։ «Որակի և անվտանգության պահանջները խախտվել են։ Կան հիմքեր՝ խոսելու մերօրենսդրության և օգտագործողների իրավունքների համակարգված խախտումների մասին»,-ասել է Օնիշենկոն։

Հուլիսի կեսերին Գենադի Օնիշենկոն բողոքել էր Ուկրաինայից ներմուծվող հրուշակեղենիորակից, նշելով, որ իր ղեկավարած գերատեսչությունում դժգոհ են մասնավորապես «Ռոշենի»արտադրանքից։ «Ցավոք, մեր կասկածներն իրական էին, ինչի համար մենք խորապես ցավում ենք»,-ասել է նա։

 

Ցուցադրել ավելի
Back to top button