Միջազգային

Մուրսիի կողմնակիցները կրկին փողոց են դուրս եկել. նախօրեին բախումները 80 մարդու կյանք է խլել

Եգիպտոսի պաշտոնանկ նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցներն այսօր զանգվածային երթ են կազմակերպել Կահիրեում` անտեսելով զինվորականության կանգ առնելու պահանջը: Նախօրեին Եգիպտոսի տարբեր քաղաքներում ոստիկանների և ցուցարարների միջև բախումները խլել են 80 մարդու կյանք, իրավապահները մարդկանց մահվան համար պատասխանատու են համարել մահմեդակական շարժումներին:

Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն այսօր կոչ են արել վաղը՝ հուլիսի 30-ին անցկացների «միլիոնավորների երթ», որը կանցկացվի «Պետական հեղաշրջման մարտիրոսները» կարգախոսով: Հիշեցնենք, որ Եգիպտոսի պաշտոնազրկված նախագահի ձերբակալությունը դարձել է այս երկրում բռնությունների նոր ալիքի պատճառ։

Ցուցադրել ավելի
Back to top button