Միջազգային

Կիեւյան Ռուսիայի 1025- ամյա մկրտությունը, ռուս- ուկրաինական սառնությունն ու ուկրաինական շոկոլադը

Այս օրերին մեծ շուքով նշվում է Կիևյան Ռուսիայի մկրտության 1025- ամյակը, տոնական պատարագներին Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հովվապետությամբ և տասնյակ հազարավոր հավատացյալների մասնակցությամբ երեկ տեղի են ունեցել Կիևում, այսօր՝ Մինսկում: Արարողություններին մասնակցում է նաև Ռուսաստանի նախագահը, ում օրակարգում նաև քաղաքական բանակցություններն են:

Երեկ Կիևում  Վլադիմիր Պուտինը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Լրագրողների աչքից չի վրիպել փաստը, որ 1 ժամ տևած հանդիպումից հետո նախագահները չեն կարողացել կամ չեն ցանկացել թաքցնել դրանց սառը ընթացքը: Պուտինին չի հաջողվել համոզել պաշտոնակցին հետ կանգնել եվրաինտեգրման ուղուց և Մաքսային միության մաս կազմել:

«Ռոսբալտը» գրում է, որ արդեն աշնանը Մոսկվա-Կիև հարաբերություններում սպասվում է նոր քաղաքական և տնտեսական պատերազմ: Ի դեպ՝ այսօր արդեն հայտնի է դարձել, որ Ռոսպոտրեբնադզորը այսօրվանից արգելել է հրուշակեղեն արտադրող ուկրաինական խոշորագույն  ընկերություններից մեկի՝«Ռոշենի» արտադրանքի մուտքը ռուսական շուկա: Գերատեսչությունը «Ռոշենի» կաթնային շոկոլադում հայտնաբերվել է բենզոպիրեն:

Ցուցադրել ավելի
Back to top button