Հասարակություն

Գիտնականների արտահոսք չկա, ասում է գիտպետկոմի ներկայացուցիչը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Երիտասարդ գիտնականը պետք է գիտակցի, որ պետբյուջեից որոշակի ֆինանսական աջակցություն ստանալու առաջին նախապայմանը լավ աշխատելն է: Բացի այդ՝ գիտաշխատողը պետք է գիտենա, թե ինչ է իրեն սպասվում հետագայում, պետք է հաշվի առնի նաև, թե թոշակի գնալուց հետո ինչ առավելություններ է ունենալու, ինչ պայմաններում է ընդհանրապես անցնելու թոշակի և արդյո՞ք դա իրենց կբավարարի, թե՜ ոչ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Գիտության պետական կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանը: Խոսելով կառավարության կողմից իրականացվող համապատասխան ծրագրերի մասին՝ նա նկատեց, որ դրանց նպատակը երիտասարդ գիտնականներին խրախուսելն է:

Այս առումով առանձնացնելով Գիտպետկոմի կողմից իրականացվող վեջին ծրագիրը` Լևոն Մարդոյանը ընդգծեց, որ մրցույթի մասնակիցները կարող են հանգիստ լինել, քանի որ սուբյեկտիվ գործոնն այս մրցույթներում բացառվում է։ Լևոն Մարդոյանն անդրադարձավ նաև վերջին շրջանում այդքան քննարկվող երիտասարդ գիտնականների արտահոսքին և ի զարմանս ներկա լրագրողների, հայտնեց, որ Հայաստանից երիտասարդ գիտնականների արտահոսք չկա:

Աշխատավարձերը, իհարկե, այսօր այն չեն ինչ-որ պետք է լինեն, բայց նաև տարբեր դրամաշնորհներ ստանալու հնարավորություններ կան, հետևաբար Գիտպետկոմի ներկայացուցիչը կարծում է, որ արտահոսք այլևս չկա։ Նա նույնիսկ գիտի օրինակ, երբ  արտասահմանից Հայաստան աշխատելու են եկել այլազգի գիտանականներ:

 

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button