Հասարակություն

Բնապահպանության տեսչությունը խախտումներ է հայտնաբերել

Բնապահպանական պետական տեսչության կողմից հուլիսի 22-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների,  շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, տեսչության վարույթին հանձնված գործերի քննության, բնապահպանական եւ բնօգտագործման վճարների  եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում  հայտնաբերված  խախտումների արդյունքում կայացվել է 1.96 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 22 որոշում եւ հաշվարկվել է 2.98 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Երեւանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 100 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 27 հազար դրամ գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  երկու դեպքի քննության արդյունքում կայացվել է 60 հազար դրամ գումարի վարչական տուգանքի մեկ որոշում եւ հաշվարկվել է 120.5 հազար դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի  վարույթին հանձնված ապօրինի ծառահատման  երկու դեպքերով հաշվարկվել է 1.82 մլն դրամ ընդհանուր գումարի  շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հողերի պահպանության ոլորտ

Սյունիքի տարածքային բաժնի կողմից  երկու տնտեսվարողների մոտ իրականացված  ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների  համար  կայացվել է 200 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 780 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային  բաժնի կողմից մեկ կազմակերպությունում իրականացված ստուգման  ընթացքում  հայտնաբերված  խախտման համար  կայացվել է  100 հազար դրամ   գումարի վարչական տուգանքի  որոշում եւ հաշվարկվել է 114.36 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Հանքանյութի ապօրինի տեղափոխում

Շիրակի  տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված  խախտման համար  մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի  որոշում:

Բնապահպանական եւ բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվություն սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կենսառեսուրսների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից  մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Սյունիքի  տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի նկատմամբ  կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված իրավախախտման տաս դեպքերի համար ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1 մլն դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի տաս որոշում:

Ապօրինի որս

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի եւ Մարտունու   բաժինների աշխատակիցների  համատեղ իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում եւ հաշվարկվել է 25 հազար դրամ գումարի վնաս:   Առգրավված  34,5 կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սեւանա լիճ, իսկ 5 հատ /2կգ./ սիգ տեսակի ձուկը  ինչպես նաեւ «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված տիրազուրկ 220 հատ /22կգ/ կարաս տեսակի  ձկները սահմանված կարգով հանձնվել են «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Ընդհանուր առմամբ Բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.17 մլն դրամ գումար:

Ցուցադրել ավելի
Back to top button