ԿարևորՄիջազգային

Ոչ թե Հին Թուրքիա, այլ` Անատոլիա և Ուրարտու. Լոնդոնի թանգարանը շտկել է սխալը

Լոնդոնի Բրիտանական թանգարանում ցուցադրվող հայկական պատմամշակութային ժառանգության ցուցանմուշներից «Հին Թուրքիա» գրությունը հեռացնելու հետեւողական պայքարը տվել է իր արդյունքը:
Այսօր Բրիտանական թանգարանի ղեկավարությունը հաղորդել է, որ փոխել են այդ ցուցադրասրահի խնդրահարույց անվանումը և այսուհետեւ այն կկոչվի ոչ թե «Հին Թուրքիա», այլ՝ «Անատոլիա և Ուրարտու, Ք.Ա. 7000-300»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի Բրիտանական թանգարանի ցուցադրասրահներից մեկը, որը նախապես կոչվում էր «Հին Անատոլիա» (Ancient Anatolia), վերանվանվել էր «Հին Թուրքիա» (Ancient Turkey), որտես ցուցադրվում են նախապատմական ժամանակաշրջանի Ուրարտուին վերաբերող իրեր: Խեղաթյուրումը հայտնաբերելուց հետո անմիջապես պատմության ոլորտում հանրաճանաչ անհատների կողմից հատկապես սոցցանցերում նախաձեռնվել էր բողոքի ստորագրահավաք` ճշմարտության վերահաստատման պահանջով, նամակներ են ուղարկվել նաև թանգարանի տնօրինությանը: Ստորագրահավաքին, ի դեպ, մասնակցել էր ավելի քան 10 հազար մարդ:

Back to top button