ԿարևորՀասարակություն

ԿԳՆ.Գնալով ավելանում է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Բուհեր դիմորդների թիվն այս տարի անհամեմատ փոքր էր: Պատճառները տարբեր են, բայց դրանցից ամենամեծը արտագաղթն է ու նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմելը: Բանն այն է, որ բուհերի բազմազանության, նրանց կողմից առաջարկվող ժամանակակից ֆակուլտետների կողքին այսօր գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց շնորհիվ շրջանավարտները շատ շուտ կողմնորոշվում և գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում:

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԿԳ նախարարության համապատասխան վարչության պատասխանատուն էլ հավաստիացրել է, որ տարեց տարի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմողների թիվն ավելանում է:

Ավարտվեցին նաև այս տարվա ընդունելության քննությունները: Նկատենք սակայն, որ այս տարի դիմորդների թիվ զգալի պակասել էր նախորդ տարիների համեմատ: ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանն ասուլիսներից մեկի ժամանակ անդրադառնալով պատճառներին` հույս հայտնեց, որ միգուցե դիմորդների մեծամասնութունը այլևս գիտակցելով է դիմում բուհ և նրանք ովքեր սովորելու նպատակ չունեն, միայն դիպլոմ ստանալու համար ի զուր տեղը չեն դիմում:  Ինչ վերաբերում է ուսման վարձերի բարձրացմանը, Վաչագան Գալստյանը բացառում է այդ տեսակետը, քանի որ վարձերի թանկացման մասին հայտարարվեց դիմում հայտերի ընդունումից հետո և ոչ թե առաջ:

ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը չի բացառում, որ դիմորդների թիվը պակասել է նաև նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ դիմելով պայմանավորված: Այս առումով հարկ է նշալ, որ բուհերի բազմազանության, նրանց կողմից առաջարկվող ժամանակակից ֆակուլտետների կողքին այսօր գործում են քոլեջներ և ուսումնարաններ, որոնց շնորհիվ շրջանավարտները շատ շուտ կողմնորոշվում և գտնում են իրենց տեղը աշխատաշուկայում: Մասնագիտական կրթության ոլորտն ի դեպ շարունակում է մնալ նաև ԿԳ նախարարի ուշադրության կենտրոնում: Ինչպես նախարար Արմեն Աշոտյանը խոստացել էր դեռևս տարեսկզբյան ասուլիսին, մինչև 2014 թվականի սեպտեմբեր արդիականացվելու է  ուսումնարանների և քոլեջների ցանցը: Եվ այդ ժամանակ էլ կանցնենք պարտադիր 12-ամյա կրթության:

Ի դեպ` ինչպես «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշեց նախնական  և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը երիտասարդների կողմից արդեն իսկ նկատվում է զգալի հետաքրքվածություն արհեստագործական  և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հանդեպ: Եթե տարիներ առաջ հասարակությունն ավելի շատ հակված էր բարձրագույն կրթությանը, արհեստագործական և միջին մասնագիտական կրթությունը դիտվում էր երկրորդական կրթություն, ապա այժմ երիտասարդների զգալի մասն այսօր  ընտրում է միջին մասնագիտական կրթությունը` քաջ գիտակցելով որոշ առավելություններ:

Օրինակ` այսօր դիմորդը համեմատաբար ավելի կարճ ժամանակահատվածում և առավել մատչելի ֆինանսական ռեսուրսների ներդրմամբ կարող է ստանալ միջին մասնագիտական կրթություն` դառնալով համապատասխան ոլորտի լավագույն մասնագետ:

Ի դեպ, 2011 թվականից միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ կարելի է ընդունվել առանց ընդֆունելության քննությունների: Ընդունելությունը կազմակերպվում է համապատասխան մրցութային առարկաների գնահատականների և ատեստատի միջին գնահատականների հիման վրա:

Նշենք, սակայն, որ այսօր կան մասնագիտություններ, որոնք համարվում են ծերացող և այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ երիտասարդ սերունդը հակված չէ այդ ուղղությամբ մասնագիտանալու, իսկ առկա մասնագետներն էլ ավագ սերնդից են: Ռոբերտ Աբրահամյանի տեղեկացմամբ` ԿԳ նախարարությունն ամեն ինչ անում է տվյալ մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ, քանի որ որակյալ կադրեր անհրաժեշտ են բոլոր ոլորտներում:

Ինչ վերաբերում է այսպես կոչված ամենահարգի և պահանջված մասնագիտություններին, դրանք են տուրիզմի և սպասարկման ոլորտները, ծրագրավորումը, ճարատարագիտությունը, շինարարությունը: Ի դեպ` նշենք, որ միջին մասնագիտական կրթության համակարգում սովորելը հնարավորություն է ընձեռում ուսանողներին լավ առաջադիմության դեպքում ուսումը շարունակելու արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Ցուցադրել ավելի
Back to top button