ԿարևորՀասարակություն
Լևոն Անանյանը վերընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահ


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Այսօր տեղի է ունեցել գրողների միության արտահերթ` 16-րդ համագումարը: Առաջադրված միակ թեկնածու Լևոն Անանյանը վերընտրվել է Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում: Համագումարին մասնակցել են միության 500 անդամներից 415-ը:
Այս համագումրը, ըստ գրողների միության նախագահ Լևոն Անանյանի, պետք է բացառիկ լինի. չկրկնվեն նախկին համագումարի սկանդալային դրվագները: Հայաստանի գրողների միության վարչության նիստի որոշմամբ, համագումարը վարել է Հայաստանի ազգային ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրեն Ավետիք Իսահակյանը:
Հիշեցնենք, որ Անանյանը ղեկավարում է միությունը 2001թ.-ից սկսած: