ԿարևորՔաղաքական

Հայաստանը եւ Չինաստանը պատրաստ են խորացնել հարաբերությունները

Հինգշաբթի օրը Պեկինում տեղի են ունեցել Չինաստանի եւ Հայաստանի ԱԳ նախարարներ Վան Յիի եւ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Չինաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի զարգացմանը, ասել է Վան Յին՝ հավելելով, որ Չինաստանը աշխատում է Հայաստանի հետ համագործակցությունը խորացնելու, միջազգային եւ տարածաշրջանային հարցերում փոխգործակցության ամրապնդմեն եւ երկկողմ հարաբերություններն ավելի բարձր մակարդակի հասցնելու ուղղությամբ։

Նախարար Նալբանդյանը եւս դրական է գնահատել հայ- չինական հարաբերությունները եւ հայտարարել, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button