Սպորտ
Օզիբիլիսը կխաղա «Սպարտակում»


Հայաստանի հավաքականի եւս մեկ կիսապաշտպան՝ Արազ Օզբիլիսը փոխեց իր թիմը։ «Ռեգնումը» հաղորդում է, որ 23- ամյա ֆուտբոլիստը «Կուբանից» տեղափոխվել է «Սպարտակ»։ Մոսկովյան թիմի հետ նա հնգամյա պայմանագիր է կնքել։
Պոլսահայ ֆուտբոլիստով հետաքրքրված էին նաեւ ֆրանսիական «Մոնակոն», ինչպես նաեւ մոսկովյան եւս երկու թիմեր՝ «Դինամոն» եւ «Լոկոմոտիվը»։