Սեւանում բացվեց փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոնը


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Սեւան- Երեւան
Սևան քաղաքում բացվել է «Հայփոստի» արդիականացված փոստային մասնաշենքն ու թիվ մեկ բաժանմունքը: Ընկերության հավատարմագրային կառավարիչ «Հայփոստ թրասթ մենեջմենթի» ծրագրով Սևանի մասնաճյուղում ստեղծվել է փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոն, որտեղից 6 նոր մեքենաները կիրականացնեն Գեղարքունիկի մարզի փոստային փոխանակումը:
Ինչպես հայտնեց «Հայփոստ թրաստ մենեջմենրթ»- ի գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը, նոր սխեմայի կիրառումը մարզում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը կավելացնի ավելի քան 40 տոկոսով: Նրա տեղեկացմամբ՝ մարզային այս կենտրոնը սպասարկելու են 47 աշխատակիցները, որոնք անցել են կադրային համապատասխան վերապատրաստում: Խուան Պաբլո Գեչիջյանը նաև հայտնեց, որ տեսակավոորման հաջորդ կենտրոնը կբացվի Արարատում: Հաջորդ տարի էլ համապատասխան կենտրոններ կբացվեն նաև Լոռու և Սյունիքի մարզերում:
«Հայփոստ թրաստ մենեջմենթ»- ի 2013 թվականի ծրագրով շարունակվում է ՀՀ փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման և զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է արդիականացնել և նոր չափանիշերին համապատասխանեցնել փոստային 60 բաժանմունք և մասնաճյուղ: Այս նոր ծրագրով փոստային 8 բաժանմուք կարրդիականացվի Երևանում, 52-ը՝ մարզերում: