ԿարևորՀասարակություն

Նստացույց քաղաքապետարանի մոտ (ֆոտոշարք)

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

«Վճարում ենք 100 դրամ» ակցիայի մասնակիցներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել Երեւանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով ոչ թե կասեցնել, այլ՝ չեղյալ հայտարարել տրանսպորտի թանկացման որոշումը։

Նրանք նաեւ ցանկացել են քաղաքապետարանին հանձնել իրենց նամակը, որտեղ պահանջում են քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի եւ «Երեւան տրանս» ՓԲԸ տնօրենի հրաժարականը։ Նամակում նաեւ քաղաքային տրանսպորտի խնդիրների լուծման իրենց առաջարկներն են ներկայացված։

Ոստիկանությունը թույլ չի տվել երիտասարդներին մտնել քաղաքապետարան, ինչից հետո բողոքի մասնակիցները հայտարարել են նստացույց քաղաքապետարանի առջեւ։

Ցուցադրել ավելի
Back to top button