Միջազգային

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղարը կոչ է անում ազատել Մուրսիին

ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը կոչ է արել զինվորականներին ազատ արձակել հուլիսի սկզբին պաշտոնանկ արված Եգիպտոսի նախագահ Մոհամմեդ Մուրսիին եւ «Մահմեդական եղբայրների» շարժման մյուս առաջնորդներին, կամ անհապաղ նրանց գործը քննության առարկա դարձնել դատարանում, հայտնում է Բի Բի Սի- ն։

Այսօր Եգիպտոսում նախատեսված են Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների նոր զանգվածային ցույցերը։ Իշխանության ղեկին գտնվող զինվորականները նախազգուշացրել են, որ պատրաստ են ուժ կիրառել «բնություններն ու ահաբեկչական գործողությունները կանխելու համար»։

«Մահմեդական եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադին էլ իր հերթին շարժման կողմնակիցներին կոչ է անում շարունակել բողոքները, մինչեւ զինվորականները իշխանությունը չվերադարնեն Մուրսիին։

Back to top button