ԿարևորՀասարակություն

ՀՀ քաղաքացուն այսօր Բաքվից կուղարկեն Կիեւ, ապա՝ Երեւան. ՀՀ ոստիկանապետի օգնական

Նախօրեին երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքացի, 22-ամյա Ասատուր Խաչատրյանին, ում մոտ փաստաթղթային խնդիրներ են առաջ եկել, Կիևից սխալմամբ ուղարկել են Բաքու` Հայաստան ուղարկելու փոխարեն: Լուրը տարածվելուց անմիջապես հետո ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օգնական Նարեկ Մալյանը, ըստ իր հաղորդման, այցելել է Ասատուր Խաչատրյանի տուն և հետո գրառում կատարել Facebook-յան իր էջում.

«Ասատուր Խաչատրյանենց տանից հենց նոր դուրս եկա: Ուկրաինական իշխանությունները մեր դեսպանատան հետ համատեղ աշխատում են իրավիճակի շտկման ուղղությամբ: Նախ ասեմ խոստացել են վաղը առավոտյան Բաքվի ժամանակով 07:10 -ի չվերթով մեր հայրենակցին հետ ուղարկել Կիև: Ուկրաինան Ասատուրի ելքը երկիր փակել է, այնպես որ նրան Կիևից անմիջապես կվերադրձնեն Երևան: Իրար եմ խառնել բոլոր հնարավոր ուկրաինական կապերը դիվանագիտականից մինչև անձնական: Բոլորը խոստացել են, որ Ասատուրի գլխից մազ չի պակասի… համբերություն նրա ծնողներին»,- գրառել է Ն.Մալյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button