Քաղաքական

Եվրոպահայությունը քաղաքականապես ակտիվ է՝ հատկապես արտագաղթով ձեւավորված համայնքներում

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Եվրոպայի հայերը հոկտեմբերի 14- 15- ին կհավաքվեն Բրյուսելում` քննարկելու հայությանը հուզող խնդիրները: Կայանալիք համագումարի հիմնական հարցը, ըստ  Հայ  դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի, լինելու է Հայոց ցեղասպանության հատուցումը։ Բացի դրանից՝ հավաքի մասնակիցները կքննարկեն Արցախի անկախության ճանաչման և արցախահայության անվտանգության և բարորության ապահովման խնդիրը: Համագումարի ընթացքում կխոսվի նաև Ջավախքում հայերենի որպես վարչարարական երկրորդ լեզվի հռչակման հնարավորության մասին։ Եվրոպայի հայերին հուզում է նաեւ արևմտահայերենի պահպանման հարցը,  նշեց Գասպար Կարապետյանը։

 

Ըստ Հայ  դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահի՝ այսօր չկան հստակ տվյալներ եվրոպական երկրներում բնակվող հայերի թվի մասին: Այս պարագայում նա կարևորեց հայկական կազմակերպությունների ներուժի կենտրոնացումը` Եվրոպայում թուրք-ադրբեջանական լոբբիին հակազդելու համար:  Բանախոսը նշեց, որ եվրոպահայությունը քաղաքականապես ակտիվ է՝ հատկապես արտագաղթի հետևանքով ձևավորվող նոր համայնքներում:

Ցուցադրել ավելի
Back to top button