ԿարևորՔաղաքական

Կամ Ռուսաստան, կամ Եվրոպա ընտրության հարց Հայաստանը չունի, ասում է Սամվել Նիկոյանը

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

ՀՀ-Եվրամիություն ասոցիացման համաձայնագիրը կարող է դառնալ եվրամերձեցման քաղաքականության ևս մեկ կարևոր ձեռքբերում մեր երկրի համար, փաստաթղթի դրական և բացասական կողմերի, աշխարհաքաղաքական հետևանքների մասին այսօրվա իր դիտարկումները ներկայացնելիս ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Մաքսային Միության անդամակցության և Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրման միջև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը որևէ հակադրություն չի տեսնում, այլ հակառակը՝ պնդում է, որ մերձեցման երկու ուղղություններն էլ բխում են մեր երկրի շահերից: Ավելին՝ այսօր չկա կամ Ռուսաստան, կամ Եվրոպա ընտրության հարցը:

Անդրադառնալով ասոցիացման համաձայնագրին՝ պատգամավորը նշեց, որ հիմք չի տենում մերժել ԵՄ համագործակցության և բարեկամության պարզած ձեռքը: Աշխարհաքաղաքական առումով այս գործընթացը միտված չէ հակադրման, համոզմունք հայտնեց խորհրդարանականը: Ասոցիացման համաձայնագիրը չի նախատեսում մեր երկրի անդամակցությունը Եվրամիությանը և չի կարող հակասել Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքական շահերին, գոնե Հայաստանի մասով, նկատեց Նիկոյանը: Պատգամավորը հավելեց, որ եվրոպական արժեհամակարգը և ներուժը`քրիստոնեական, քաղաքական և տնտեսական առումներով կարևոր դեր կարող է խաղալ Հայաստանի համար:

Ցուցադրել ավելի
Back to top button