ԿարևորՔաղաքական

Չինաստանի հետ հարաբերությունները Հայաստանի առաջնահերթություններից են

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին այսօր ընդունել է Չինաստանի պետխորհրդի անդամ Յան Ցզեչին, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Հանդիպման ընթացքում Յան Ցզեչինը հայտնել է, որ Չինաստանը եւ Հայաստանը զարգացնում են երկկողմ հարաբերությունները, որոնք հենված են քաղաքական փոխադարձ վստահության, բոլոր ոլորտներում լայն համագործակցության, ինչպես նաեւ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ համաձայնության վրա։ Նա նշել է, որ Չինաստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ երկկողմ համագործակցության ակտիվացման ուղղությամբ։

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի առաջնահերթություններից է։ Նա հույս է հայտնել, որ երկու երկրները կարող են ամպապնդել համագործակցությունը բոլոր ուղղություններով եւ արդիականացնել կապերը։

Ցուցադրել ավելի
Back to top button