Քաղաքական

Խնդիրները քննարկել՝ նախկին սակագնին վերադառնալուց հետո, հայտարարում է ԲՀԿ- ն

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այսօրվա հանդիպման նվիրված հայտարարության մեջ նշում է, որ ըստ էության բովանդակային քննարկում, որպես այդպիսին տեղի չի ունեցել։

«Երեւանի քաղաքապետը ներկայացրել է իր դիրքորոշումն ու հիմնավորումները՝ տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ, ինչը մեզ համար շարունակում է մնալ անընդունելի։  Հարցի լուծումը  գտնելու նպատակով հանձնաժողով  ստեղծելու առաջարկը եւս այս պահին համարում ենք ոչ արդյունավետ, քանզի դա խնդրի  լուծումը արհեստականորեն ձգձգելու է։ Տրանսպորտի  ոլորտը բարելավելու նպատակով հանձնաժողով  կարող է ստեղծվել միայն նախկին սակագնին վերադառնալուց հետո»,- ասված է ԲՀԿ խմբակցության հայտարարության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button