ԿարևորՄիջազգային

Իսպանիայում երկաթուղային վթարի հետեւանքով 77 մարդ է զոհվել, 130 -ը վիրավոր են

Իսպանիայում երկաթուղային վթարի զոհ է դարձել առնվազն 77 մարդ, եւս 143 հոգի վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է Ֆրանս Պրեսը: Ուղեւորատար գնացքը ռելսերից դուրս է եկել Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքի մոտ: Շրջվել է 13 վագոն: Գնացքում 218 ուղեւոր է գտնվել՝ չհաշված մեքենավարին ու սպասարկող անձնակազմին: Որոշ տվյալներով, աղետի պատճառն արագության գերազանցումն է: Վթարի պահին գնացքը շարժվում էր 220 կմ/ժամ արագությամբ, այն դեպքում, երբ թույլատրելին 80 կմ/ժամն էր:

Back to top button