ԿարևորՀասարակություն

Անօրինական տաքսիների քանակը մի քանի անգամ գերազանցում է օրինականից

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Վերջին օրերին մեծացել է «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ ահազանգերի թիվը, այսօր այս մասին հայտարարեց հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանը և հավելեց, որ ուղևորը, նստելով տաքսի, վերջում լսում է գումարի անհասկանալի մի չափ: Հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Դոստուրյանի խոսքով` տաքսու սակագինը չի կարգավորվում տրանսպորտի նախարարության կողմից և նշեց, որ տասքիների համար չկա ընդհանուր սակագին: Իսկ «Քաղաքացիական դիրքորոշում» ՀԿ մի քանի անգամ հանդես է եկել ընդհանուր սակագին որոշելու առաջարկով, սակայն, ըստ Դոստուրյանի, սայլը տեղից չի շարժվել:

Տրանսպորտի նախարարության լիցենզավորման բաժնի տվյալներով օրինական տաքսիների քանակն այսօր հանրապետությունում 9500 է: Սակայն փողոցներում այսօր կարող ենք հանդիպել սպիտակ համարանիշով անօրինական տաքսիներ, որոնց թիվն, Ըստ Դոստուրյանի, կգերազանցի օրինականներին: Տրանսպորտի տեսչության ուշադրության կիզակետում էլ միշտ հայտնվում են դեղին` օրինական համարանիշերով տաքսիները, ասում է ՀԿ-ի նախագահը և շեշտում, որ դաշտը պետք է կանոնակարգվի` առաջարկելով սպիտակ համարանիշերով տասքսիներին մտնել օրինական դաշտ, որպեսզի տաքսու 1 կմ-ի գինը հնարավոր լինի պահել 100 դրամ:

Այս թանկացումները, ըստ «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանի, համալիր ձևով փոխկապակցված են: Այն հայտարարությունները, որ քաղաքային տրանսպորտը թանկացել է, սակայն չի թանկանա միջքաղաքային և միջպետական տրանսպորտը, Պողոսյանը բարձրաձայնեց, որ այդպիսի բան չի լինում:

Ըստ Պողոսյանի՝ տնտեսությունը չի ենթարկվում հրամանների: Եթե մեր պետությունը փորձում է ճնշել տնտեսությունը, ապա տնտեսագիտությունն ունի իր օրինաչափությունը, նշեց Պողոսյանը և ավելացրեց, որ օրինաչափությունը կպատժի նույն այն մարդկանց, ովքեր կամային որոշումներ են իրականացնում: «Կամային որոշումով ոչնչացվեց տրամվայը, հիմա կամային որոշմամբ ոչնչացվում է տրոլեյբուսը բառի իսկական իմաստով: Տրոլեյբուսն այժմ հոգեվարքի մեջ է»:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button