ԿարևորՀասարակություն

Ակցիա՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Կառավարության շենքի դիմաց հերթական նիստից առաջ այսօր հավաքվել են հասարակական ու քաղաքական մի խումբ ակտիվիստներ: «Չենք վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստներն այրել են 150 դրամով պաստառ: Ակտիվիստների թիվը գնալով ավելանում է: «Տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ կապված մայրաքաղաքում ստեղծված վիճակը կառավարությանն անհանգստացնում է»,-այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ իրենք տարբեր կազմակերպությունների հետ արդեն քննարկել են ուղեվարձի թանկացման հարցը, սակայն ինչպես տեսնում են, այն բավարար չի եղել: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ «ինքնաբուխ» է որակել քաղաքացիների ակցիան եւ փոխքաղաքապետ Կամո Արեյանին հանձնարարել է կրկին քննարկումներ կազմակերպել և անդրադառնալ ուղեվարձի թանկացման հարցին: Փոխքաղաքապետ Կամո Արեյանը տեղեկացրել է, որ քիչ անց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարություն կանի խնդրի հետ կապված:

Ցուցադրել ավելի
Back to top button