ԿարևորՀասարակություն

Քաղաքագետ.«Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների` քրդական եւ սիրիական հարցերի առջեւ»

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչ նոր միտումներ են նկատվում Թուրքիայի տարածքում քրդական ինքնավարություն ստեղծելու ու սիրիական հակամարտության հարցում: Այսօր այս հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր տեսակետերն է ներկայացրել քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թե քրդական, թե սիրիական հարցում ակնհայտ է թուրքական գործոնը: Ընդ որում, ակնհայտ է, որ Թուրքիան փորձում է այս երկու հարցերը շաղկապել իրար` ակնհայտորեն փորձելով քրդական շարժումը տեղափոխել Իրաքի ու Սիրիայի տարածք: Շաքարյանի կարծիքով` Տարածաշրջանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ. ավելի կարևոր է քան սիրիական հարցը:

Մեր տարածաշրջանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների` քրդական եւ սիրիական հարցերի առջեւ: Այս պարագայում իրավիճակը կարող են փոխել տարածաշրջանում առաջնորդ պետությունները՝ Թուրքիան և Իրանը։ Սակայն Թուրքիային տարածաշրջանի առաջատարի դիրքերից զրկելու համար արթնացվել է քրդական գործոնը: Սա նկատի առնելով` Թուրքիայի ղեկավարությունը նպաստում է, որ Սիրիայի ու Իրաքի տարածքների մի մասում իշխանության գան քրդերը, որպեսզի ստեղծեն միացյալ քրդական պետություն, եւ այժմ իր քրդերին ուղարկում է այդ երկրներ: Քաղաքագետը միաժամանակ այն համոզմանն է, որ Թուրքիայի տարածքում նույն Թուրքիայի շահերին հարվածող քրդական ինքնավարության ստեղծումը խաղաղ չի անցնի, դա կբերի բախումների, անակնկալ զարգացումների, ինչն իր ազդեցությունը կունենա նաեւ Հայաստանի վրա: Պետք չէ սպասել, որ Քրդստանը կլինի խաղաղ պետություն, կարծում է Սերգեյ Շաքարյանցը: Ինչ վերաբերում է արևմտյան երկրների՝ քրդական հարցի շուրջ ունեցած դիրքորոշմանն ու հավակնություններին, ապա, Շաքարյանցի կարծիքով, Քրդստանի ստեղծումը Արևմուտքին պետք է որպես «խաղի» շարունակություն:

Այն բանից հետո, երբ քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը թուրքական իշխանությունների կողմից Ստամբուլի Իմրալի կղզու բանտում դատապարտված է ցմահ ազատազրկման, քրդերին կոչ արեց թուրքերի հետ գնալ քրդական հարցի խաղաղ կարգավորման, քրդական հարցի ցանկացած զարգացում բերելու է Թուրքիայի պառակտման։ Սակայն այդ զարգացումները որքան անսպասելի կարող են լինել Թուրքիայի համար, նույնքան էլ Հայաստանի: Քրդստանի գոյությամբ Հայաստանը կարող է կորցնել իր արտաքին քաղաքական օրակարգը, քանի որ Հայաստանը սահմանակից է լինելու ոչ թե Թուրքիային, այլ Քրդստանին, որը նոր պետություն կլինի և որևէ պատասխանատվություն չի կրի որևէ հարցի առնչությամբ: Երբ քրդական հարցը իրոք Թուրքիայում կդառնա թելադրող, այս պարագայում վտանգն ավելի կլրջանա, եթե Հայաստանը բաց սահմաններ ունենա Թուրքիայի հետ: Շաքարյանցը փաստում է, որ մեզ պարտադրում են տարբեր կարգի քայլեր շատ ավելի եվրոպացած Հայաստան ունենալու: Նոր ձեւավորված պայմաններում Հայաստանի գործը կարող են դժվարացնել հենց եվրոպական ստանդարտներ ենթադրող փաստաթղթերը: Իսկ մինչ քրդական հարցում նոր զարգացումները` Սերգեյ Շաքարյանցը նկատում է` փոքրիկ Սիրիան աշխարհի կարծիքը բաժանել է 2 մասի: Կանխատեսումները Սիրիայի հարցում առանձնապես լավատեսական չեն:

Ի դեպ` երեկ Հալեպից Բեյրութ ուղևորվող ավտոբուսի վրա տեղի ունեցած հարձակումը, ինչի հետեւանքով զոհվել է մեկ հայ, Շաքարյանը հակված է դիտարկել որպես վրեժ հայերի նկատմամբ այն բանի դիմաց, որ հայերը օգնել են քրդերին մաքրել քաղաքը սուտ հեղափոխականներից և իսլամիստներից»:

Ցուցադրել ավելի
Back to top button