Հասարակություն

Վարդավառին Սեւան այցելողների թիվը 9000-ի է հասել

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Մինչև 130 հազար մարդ անցյալ տարի հանգստացել է Սևանա լճի 11 հանրային լողափերում, ինչը մոտ 30 տոկոսով ավելի է 2011 թվականի ցուցանիշից: Ըստ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանի, այս տարի ևս առկա է հանգստացողների թվի աճ: Միայն Վարդավառի տոնին այստեղ այցելել էին մոտ 9 հազար մարդ:

Ի տարբերություն նախորդ 2 կահավորված հանրային լողափերի, վերաբացված նոր լողափում կան նոր ծառայություններ, մասնավորապես, մանկակական լողավազան, որտեղ երեխաները կարող են անվտանգ լողալ: Մատուցվող ծառայությունները բավականին որակյալ է: Այստեղ առկա է և էկոանկյուն, որտեղ կցուցադրվեն ֆիլմեր և կներկայացվի տեղեկատվություն Սևանի մասին: Ինչևէ, հանրային լողափերի թիվը կարող է զգալի ավելանալ:

Ինչպես հավաստիացրեց Աշոտ Ավալյանը, փրկարար ծառայությունը հերթապահություն է իրականացնում հանրային լողափերում: Լողափերի պատասխանատուն հայտնեց, որ կանոնակարգվում է զուգարաների գործունեությունը և աղբահանության հարցը:

Ցուցադրել ավելի
Back to top button