Միջազգային

Սնոուդենը որոշել է մնալ Ռուսաստանում ու աշխատանք գտնել

ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը որոշել է մնալ Ռուսաստանում, աշխատանք գտնել: Այս մասին նախօրեին հայտնել է Russia Today-ը` հղում անելով փաստաբան Անատոլի Կուչերենային: Վերջինս հույս է հայտնել, որ ՌԴ միգրացիոն ծառայությունը ապաստան կտրամադրի Սնոուդենին, քանի որ ամերիկացի քաղաքացու համար դա պատճառաբանված է` Սնոուդենը մտահոգված է սեփական կյանքի անվտանգության համար, քանի որ ԱՄՆ-ում նրան սպասում են կտտանքներ ու մահապատիժ:

«Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, եթե միգրացիոն ծառայությունը հրաժարվի ապաստան տրամադրել նրան, ապա Սնոուդենը անգամ պատրաստ է դատի տալ կառույցին:

Աղբյուրը հիշեցնում է, որ Սնոուդենը Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում է հունիսի 23-ից:

Ցուցադրել ավելի
Back to top button