ԿարևորՀասարակություն

ՄԻՊ. Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման

Այսօր Պաշտպան  Կարեն  Անդրեասյանը պաշտոնական գրությամբ երեք հարցադրում է ուղղել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

1.Ներքաղաքային տրանսպորտի սակագների թանկացումը հնարավոր է բացառապես Երևանի քաղաքապետի որոշման առկայության դեպքում: Արդյո՞ք Դուք ստորագրել և օրենքով նախատեսված ձևով հրապարակել եք նման որոշում և եթե ոչ, ապա ակնհայտ չէ՞, որ առանց պատշաճ հրապարակման նման որոշում իրավաբանորեն գոյություն չունի:

2. Առանց քաղաքապետի որոշման տրանսպորտի սակագները բարձրացրած  բոլոր ուղևորափոխադրող ընկերությունները ենթարկվելու՞ են պատասխանատվության:

3. Եթե գործող ուղևորափոխադրող ընկերությունները դիմել են տրանսպորտի սակագնի բարձրացման խնդրանքով, ապա անհրաժեշտ չէ՞ արդյոք հայտարարել նոր մրցույթ, որին հնարավոր է մասնակցեն նոր ընկերություններ՝  100 ՀՀ դրամ սակագնի առաջարկով:

Կարեն Անդրեասյանը նաև նշել է. « Տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով: Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում»:

Ցուցադրել ավելի
Back to top button