ԿարևորՀասարակություն

Հայ մանուկների նկարազարդ լապտերներn ուղարկվեցին Հերոսիմա

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

2005- թվականից Հայաստանը կազմակերպում է «խաղաղության լապտերներ» ակցիան, որը 2008 թվականին վերածվեց միջազգային ծրագրի, քանի որ հայ փոքրիկներին միացան երեխաներ Կանադայից, Անգլիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից: Այսպսիով` արդեն 9-րդ տարին է գեղագիտության ազգային կենտրոնը կազմակերպում է միջոցառում` նվիրված Հերոսիմա եւ Նագասակի քաղաքներում ատոմային ռմբակոծումից տուժածներին: Հայ մանուկների նկարազարդ լապտերներն արդեն 9-րդ անգամ Երեւանից կուղևորվեն Հերոսիմա, որտեղ ճապոնացի երեխաների ձեռքերով օգոստոսի 6-ին կհանձնվեն ջրին:

Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակի 68-րդ տարելիցին Երևանից Հերոսիմա կուղարկվեն հայ մանուկների 68 նկարազարդ լապտերներ: Արդեն 9-րդ տարին է, որ Հայաստանը մասնակցում է խաղաղության լապտերներ միջազգային ծրագրին և ինչպես նշեց Հայ- ճապոնական Հիկարի կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը մեր երեխաները նկարազարդելով լապտերները` իրենց ցանկությունները, մտքի հույզերը և զորակցությունն են հայտնում ճապոնացիներին:

Լապտերները կուղարկվեն փոստով, որից հետո օգոստոսի 6-ին կտեղադրվեն հատուկ պատվանդանների վրա և արդեն երեկոյան մոմերով լուսավորված կնաձնվեն հոսող ջրին` ի հիշատակ ատոմային պայթյունի բազմաթիվ զոհերի: Նվարդ Ղամբարյանն արդեն 6-րդ տարին է մասնակցում խաղաղության լապտերներ ծրագրին և ամեն տարի նա պատրաստելով իր լապտերները մեծ պատասխանատվություն է զգում Սադակո Սակիի առջև: Նշենք, որ խաղաղության լապտերների հիմքում 2 տարեկանում ատոմային հարձակման հետևանքով լեյկիմիայով հիվանդացած փոքրիկ ճապոնուհու ողբերգական պատմությունն է, ով հավատում էր, որ 1000 թղթե կռունկ պատրաստելու դեպքում կբուժվի:

Այս նախաձեռնության մեջ կարևորելով նաև հայ երեխաների դերը` Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը կարծում է, որ հայ-ճապոնական այս նախաձեռնությունը ստացված է։

Ցուցադրել ավելի
Back to top button