ԿարևորՀասարակություն

Հայտնի է Հալեպ-Բեյրութ ավտոբուսի գնդակոծության հետևանքով զոհված հայուհու ինքնությունը

Հայտնի է դարձել Հալեպից Բեյրութ ուղևորվողավտոբուսի վրա երեկ տեղի ունեցած հարձակմանհետևանքով զոհված հայուհու ինքնությունը։ Ըստ Facebook սոցիալական ցանցում տարածվածտեղեկության՝ զոհը 1973թ.-ին ծնված, երկուերեխաների մայր Թամար Վարվարյան-Սրուրյանն է։

Հրապարակվել է նաև հարձակման պահին ավտոբուսում եկած և տուժած հայերի ցանկը։ Թեթև վնասվածք ստացած հալեպահայերի մի մասն առաջին օգնությունից հետո դուրս է գրվելհիվանդանոցից։ Մի մասը հիվանդանոցից դուրս կգրվեն այսօր։ Կա մեկ ծանր վիրավոր։

Վրեժ Օհանյան (ծանր վիրավոր)
Կարո Բալյան (թեթև վիրավոր)
Ժոզեֆ Քաբերյան (դուրս է գրվել)
Հակոբ Փոլադյան (դուրս է գրվել)
Աբիկ Դեյիրմենջյան (ոչինչ չի պատահել)
Սաքո Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Մարինա Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Արենի Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Գևորգ Պողոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Օժեն Փիլավջյան (դուրս է գրվել)
Ռոզին Պաքքալյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Պետիկ Թորոսյան (այսօր դուրս կգրվի հիվանդանոցից)
Հակոբ Մկրտիչյան (ոչինչ չի պատահել)
Մովսես Սրունյան վիրավոր (զոհվողի ամուսինը) և նրանց երկու զավակները (Նարեկ և Սերենա)։

Հիշեցնենք, որ երեկ Հալեպից 30 կմ հեռավորությամբ հարձակում էր տեղի ունեցել դեպի Բեյրութուղևորվող ավտոբուսի վրա։ Թեև ըստ նախնական վարկածի հարձակման էր ենթարկվել երկուավտոբուս, որոնք անվտանգության նկատառումներով միասին էին դուրս եկել Հալեպից, սակայնհետագայում այդ տեղեկությունը հերքվեց։ Նշվում էր, որ հարձակման է ենթարկվելավտոբուսներից մեկը, որը պատկանում է Սիրիայում հայտնի ZEITOUNI ընկերությանը։

Ավտոբուսի ուղղությամբ նախ հրթիռ էր արձակվել, ապա փոխհրաձգություն էր սկսվել։ Գործելէին նաև դիպուկահարները։

 

Ցուցադրել ավելի
Back to top button