ԿարևորՏնտեսականՔաղաքական

ԵՄ-ն և Հայաստանն ավարտեցին առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Եվրոպական Միությունն ու Հայաստանի Հանրապետությունն այսօր բարեհաջող ավարտեցին ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի ներքո  Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) շուրջ բանակցությունները, Հայաստանում ԵՄ պատվիրակությունը։


«Բանակցությունների յոթերորդ եզրափակիչ փուլը տեղի ունեցավ Երևանում, որի ընթացքում բանակցող կողմերը համաձայնություն ձեռք բերեցին Համաձայնագրի առանցքային բաղադրիչների վերաբերյալ, ինչը թույլ կտա ձևավորել ԵՄ-Հայաստան առևտրային հարաբեությունների նոր շրջանակ: ԽՀԱԱԳ-ն հնարավորություն կտա ամրապնդել Հայաստանի տնեսական ինտեգրումը Եվրամիությանը՝ Եվրոպական և տեղական ապրանքների և ծառայությունների համար ապահովելով մատչելի մուտք դեպի երկու շուկաներ: Հայաստանին այն տրամադրում է առևտրային հարաբերություներն արդիականացնելու և տնտեսությունը զարգացնելու մի շրջանակ՝ հիմնված առևտրի հետ առնչվող ոլորտներում օրենքների և իրավական ակտերի ներդաշնակեցման վրա: Բարեփոխումները թույլ կտան Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: ԽՀԱԱԳ հետևանքով բարեփոխված առևտրային հնարավորությունները, ակնկալվում է, որ կնպաստեն թե ԵՄ-ն  և, թե  Հայաստանի տնտեսությանը»,- ասված է պատվիրակության տարածած հաղորդագրության մեջ։

 

Նույն հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ անկախ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հեռու ապագայում, Հայկական տնտեսությունը կարող է ստանալ տարեկան լրացուցիչ 146 միլիոն եվրո, ապահովելով 2.3% ՀՆԱ աճ: Դա հնարավոր դարձնելու հիմնական նախադրայալը  ոչ սակագնային պայմանների վերացումն է:  ԵՄ-ն իր կողմից ակնկալում է ձեռք բերել 74 միլիոն եվրոյի շահույթ:

«ԽՀԱԱԳ-ն խիստ նպաստավոր կլինի Հայաստանի աևտրի համար: Ակնկալվում է 15.2% ներմուծման  և  8.2% արտահանման աճ, որը ապագայում զգալի կկարգավորի Հայաստանի առևտրային հավասարակշությունը»,- ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության մեջ։

Ցուցադրել ավելի
Back to top button