ԿարևորՀասարակություն

Ակտիվիստների պահանջը ուղեվարձի բարձրացման որոշման վերանայումն է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մենք չենք ընդունում հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքապետարանի հակասոցիալական որոշումը ՝ Մաշտոցի պուրակում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են « Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները: Նրանք նշել են, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքային իշխանությունները ուղեվարձի բարձրացման որոշումը չեն վերանայել: Շարժման ակտիվիստները, հիշեցնենք, մայրաքաղաքի փողոցներում ու կանգառներում թռուցիկներ են բաժանում և մարդկանց հորդորում են նախկինի պես 100 դրամ վճարել:

«Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները չեն ընդունում հանրային տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու քաղաքային իշխանությունների որոշումը, այն հակասոցիալական են համարում և կարծում են, որ դրանով Երևանի քաղաքապետարանը խախտել է հանրային մասնակցության և բնակիչներին որոշումների կայացմանը մասնակից դարձնելու իր իսկ որդեգրած սկզբունքը:

«Հաշվի առնելով, որ քննարկումներին հանրությունը որևէ կերպ չի մասնակցել մենք չենք վստահում նաև ուղեվարձի թանկացման վերաբերյալ հաշվարկներին, ուստի պպահանջում ենք վերանայել այս որոշումը»:

Սա, Ռուզաննա Գրիգորյանի փոխանցմամբ, ակտիվիստների կարճաժամկետ պահանջն է: Նրանք քաղաքայաին իշխանություններին նաև երակարաամկետ պահանջներ են առաջադրում, որոնց նպատակը հանրային ուղևորափոխադրումների ոլորտը բարելավելն է, այն որակյալ, անվտանգ ու քաղաքակիրթ դարձնելը թե ուղևորների, թե ծառայություններ մատուցողների համար: Կարծում են, որ այս նպատակին հասնելու համար ոլորտը պետք է ապասեփականաշնորվի:

«Պահանջում ենք նաև հրապարակել ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ցուցակը, վերջին 5 տարիներին կատարված ծախսերը, եկամուտները, ֆինանսական հոսքերը, վճարված հարկերը»:
Երիտասրադներն ասում են, որ բողոքի ակցիաները շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքապետարանն իր իսկ ընդունած որոշումը չի վերանայլել: Մինչ այդ շարունակելու են շրջել Երևանի փողոցներում, կանգառներում մարդկանց թռուցիկներ բաժանելկ ու նրանց հորդորել նախկինի պես 100 դրամ վճարել:

«Մեր ակցիայի մասնակիցները բոլոր այն քաղաքացիներն են, ովքեր վճարում են 100 դրամ»,- ասում է ակտիվիստներից Սոնյա Մսրյանը։

Վերջին օրեին ակցիաների շրջանակում մի նոր նախաձեռնությունն էլ է սկվել, որն արդեն Free car անվանումն է ստացել. վարորդները կանգառներում հայտնում են իրենց ուղղությունը և ուղևորների տեղափոխում իրենց սեփական ավտոմենքենարենով: Ակտիվիստներից Լենա Նազարյանն ասում է, որ այս նախաձեռնությունը բացահայտեց հանրության մեջ թաքնված սոլիդարության և փոխօգնության ռեսուրսը:
«Սա նշանակում է, որ մարդիկ արձագանքող են , մասնակից , պարփակված չեն: Ստեղծվել է freecar.am կայքը, որտեղ գրանցվել են տասնյակ վարորդներ: Ես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կշարունակվի՝ անկախ տրասպորտի գնի հետ կապված զարգացումներից»:

 

Ցուցադրել ավելի
Back to top button