Միջազգային

It’s a boy. Մեծ Բրիտանիան ցնծում է գահաժառանգի ծննդյան առթիվ

Մեծ Բրիտանիան ցնծության մեջ է, Միացյալ Թագավարությունում այսօր տոնում են դարի իրադարձությունը. երեկ Լոնդոնի սուրբ Մարիամ հիվանադանոցում լույս աշխարհ է եկել թագաժառանգը՝արքայազն Ուլյամի և Քեյթ Միդլթոնի որդին: Առաջինը, ըստ ավանդույթի, երեխայի ծննդյան լուրը հայտնել են Եղիսաբեթ թագուհուն, այնուհետև՝ նորաթուխ պապիկին՝արքայազն Չարլզին:

Եթե երեկ բուքմեյքերները խաղադրութներ էին ընդունում թագաժառանքի սեռի վերաբերյալ,ապա այսօր գլխավոր ինտրիգը երեխայի անունն է: Հուշանվերները նորաթուխ ծնողների նկարներով լայն պահանջարկ են վայելում, իսկ բրիտանական առաջատար պարբերականներից The Sun թերթը այսօր լույս է տեսել անվանման մեջ u տառը փոխարինելով օ-յով,  The Son, թարգմանաբար ՝«Որդի»:

The Daily Star և The Daily Express տապլոիդները լույս են տեսել ՝ It’s a boy ՝«Տղա է» խորագրով: Համացանցում արդեն հայտնվել են նորածնի նկարները հոր գրկին, վաղը թագաժառանգի առաջին լուսանկարները կզարդարեն աշխարհի առաջատար լրատվամիջոցների շապիկները:

Ցուցադրել ավելի
Back to top button