ԿարևորՀասարակություն

Քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիան շարունակվում է

Աիդա Ավետսիսյան
«Ռադիոլուր»

Երևանյան տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական ակցիան թափ է հավաքում: Ակցիայի մասնակիցների շրջանակն ընդլայնվում է: Տեղեկցանենք, որ երթը սկսվել է մետրոյի «Երիտասարդական» կանգառից: «Վճարիր 100 դրամ» նախաձեռնության տասնյակից ավելի ակտիվիստներ շարժվել են դեպի քաղաքապետարան՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու տրանսպորտի թանկացման դեմ: Հիշեցնենք, որ հուլիսի 20–ից Երևանի տրանսպորտը 50%-ով թանկացել է՝ 100-ից դառնալով 150 դրամ:

Ցուցադրել ավելի
Back to top button