Միջազգային

Ջորջ, Չարլզ, թե՞ Ֆիլիպ.բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ են կատարում անվան ընտրման հարցում

Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը, ով երեկ հայր է դարձել, հայտարարել է, որ ինքն ու իր կինը՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթը, շատ երջանիկ են: «Մենք չենք կարող ավելի երջանիկ լինել, քան հիմա ենք»,- ասվում է Ուիլյամի կարճ հայտարարությունում: Ուիլյամը ներկա է գտնվել կնոջ ծննդաբերությանը: Այն բանից հետո, երբ պարզ դարձավ երեխայի սեռը, գլխավոր ինտրիգը մնում է նրա անվան ընտրությունը:

Բուքմեյքերներն արդեն խաղադրույքներ են կատարում անվան ընտրման հարցում: Նշվում են Ջորջ, Չարլզ, Ֆիլիպ ու Ջեյմս անունները: Ի դեպ, երբ ծնվել է արքայազն Չարլզը, նրա անունը հայտնել են միայն մեկ ամիս անց: Երեխայի քաշը 3.8 կգ է: Ծննդկանը և տղան իրենց լավ են զգում: Ուիլյամի և Քեյթի որդուն պաշտոնապես կտրվի «Ձերդ արքայական մեծություն, Քեմբրիջի արքայազն» տիտղոսը:

Ցուցադրել ավելի
Back to top button