Հասարակություն

Հիմնականը՝ արդար դատաքննություն ապահովելն է, ասում է ՄԻՊ- ը

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր առավորտյան է վերադարձել Մոսկվայից, ուր մեկնել էր Հրաչյա Հարությունյանի գործին ծանոթանալու, նրա փաստաբանների ու խնդրին առնչություն ունեցող պաշտոնյաների հետ հադիպումներ ունենալու նպատակով:  Ռուսաստանի մայրաքաղաքում Կարեն Անդրեասյանը  հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի  դեսպան Օլեգ Եսայանի, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ , հանդիպում է ունեցել Ռուսասատանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակում, իսկ  մոսկովյան այցի վերջին  հանիպումը եղել է  Հրաչյա Հարությունյանի հետ: Մերձմոսկովյան սարսափելի վթարից հետո երթևեկության կաննոները խախտելու մեջ մեղադրվող և կալանքի մեջ գտնվող մեր հայրենակցին օմբուդսմենը հանդիպել  է  «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում:

Պայմանները, որոնցում պահվում է Հարությունյանը, պաշտպանը նորմալ է գնահատում: Նա բանտախցում 5 այլ կալանավորների հետ է: Ըստ  Անդրեասյանի՝ դանդաղորեն, բայց դուրս է գալիս դեպրեսիոն վիճակից:  Մինչ այժմ ցուցմունք չտալը պաշտպանը հենց  Հարությունյանի հոգեվիճակով է բացատրում։ 
Ինչ վերաբվերում է Հարությունյանին Հայաստան տեղափոխելուն, ապա օմբուդսմենն այս հեռանկարն իրատեսական չի համարում առնվազն մինչև դատվճիռը։ Արտահանձնման հնարավորությունը, ըստ Անդրեասյանի, կարող է քննարկվել դատքննության ավարտից ու դատվճռի կայացումից հետո միայն, «որովհետև բոլոր միջազգային պայմանագրերը ստիպում են այս հարցին անդրադառնալ դատարանի վճռից հետո»։ Հետևաբար՝ այս փուլում հիմնական խնդիրը Հրաչյա Հարությունյանի դատավարական իրավուքների լիարժեք պաշտպանությունն է, բոլոր այն քայլերի ձեռնարկումը , որոնցով հնարավոր կլինի ապահովել արդար քննության անցկացումը:

 

Հրաչյա Հարությունյանին այս պահին երեք փաստաբան է պաշտպանում: Հնարավոր է, որ առաջիկայում նրանց միանա և փաստաբանական խումբը գլխավորի հայազգի փաստաբան Ռուբեն Մարգարյանը՝ «Ռուսաստանում ամենահայտնի փաստաբաններից մեկը, Արա Աբրահամյանը խոստացել է ապահովել  հարցի ֆինանսական կողմը,  մեր դեսպանությունը նույնպես խոստացել է միջամտել: Կարծում եմ՝  առաջիկայում մենք կունենանք փաստաբանակն թիմի հմուտ ղեկավար»:

 

Գործի նախաքննական  գաղտնիք համարվող մանրամասներն ասուլիսի ընթացքում Անդրեասյանը չբացահայտեց: Բայց, անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք հանգամանքեր, որոնք կարող են մեղմացնել Հարությունյանի մեղքը կամ արդարացնել նրան, արձանագրեց, որ հիմնական հարցերը երկուսն են՝ արդյոք Հարությունյանը կարո՞ղ էր կանխել վթարը  և արդյոք նա իրավախախտում թույլ տվե՞լ է՝ վարելով այդ մեքենան, թե՞ ոչ: Այս հարցերին մասամբ կպատասխանեն փորձաքննությունները: Դրանց  պատասխանները հայտնի կլինեն 2-3 ամսից հետո միայն: Այդ ընթացքն, ըստ օմբուդսմենի, Հարությունյանի  փաստաբանական թիմը պետք է օգտագործի իր ռազմավարությունն ու մարտավարությունը մշակելու համար։

Ցուցադրել ավելի
Back to top button