Միջազգային

Բրիտանական The Sun-ը փոխել է իր անվանումը` ի պատիվ Քեմբրիջի արքայազնի

Բրիտանական The Sun թերթը փոխել է իր անվանումը՝ դառնալով՝ The Son ՝«Որդի»: Փոփոխությունը պայմանավորված է արքայզն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի որդու ծնունդով: Թե որքան ժամանակ թերթը լույս կտեսնի այդ անվանմամբ՝ հայտնի չէ: Բացի այդ, թերթի կայքում բացվել է նոր խորագիր՝ The Royal Baby: Դրանում հավաքված են Ուիլյամի և Քեմբրիջի դքսուհու երեխայի մասին բոլոր փաստերը, տեղադրված է ֆլեշ-խաղ և լուսանկարչական ալբոմ՝ թագավորական ընտանիքի մանկական լուսանկարներով: Ուիլյամի և Քեյթի երեխայի ծնունդը գլխավոր թեմա է դարձել նաև այլ բրիտանական պարբերականների համար: Օրինակ, The Daily Star և The Daily Express տապլոիդները լույս են տեսել միևնույն գլխավոր խորագրերով՝ It’s a boy ՝«Տղա է»:

Ցուցադրել ավելի
Back to top button